Կառլոս Տևեսը գովեստի խոսքեր է հղել Ալեխանդրո Գառնաչոյի հասցեին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կառլոս Տևեսը գնահատել է իր հայրենակից Ալեխանդրո Գառնաչոյի խաղամակարդակը, ով ներկայումս պաշտպանում է «կարմիր սատանաների» գույները։

«Գառնաչոն բավական լավն է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար: Նա խաղում է աշխարհի երեք խոշորագույն թիմերից մեկում։

Այս թվի մեջ ես կներառեի «Ռեալին», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդին»:

Նման թիմում խաղալու համար պետք է հիանալի ֆուտբոլիստ լինել»,- Տևեսի խոսքերն է մեջբերում Utd Plug-ը:

Հիշեցնենք, որ Տևեսը կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ ինչպես «Մանչեսթեր Յունայթեդում», այնպես էլ «Մանչեսթեր Սիթիում»: