Համացանցում հայտնվել են «Բարսելոնայի» հաջորդ մրցաշրջանի արտագնա մարզաշապիկի լուսանկարները

Համացանցում հայտնվել են «Բարսելոնայի» հաջորդ մրցաշրջանի արտագնա մարզաշապիկի լուսանկարները: Թիմի մարզաշապիկը կլինի սպիտակ, հայտնում է Footy Headlines-ը:

Վերջին անգամ ակումբը օգտագործել է այս գույներըը 1970-ականներին։ «Բարսելոնայի» տեխնիկական գործընկերը սպորտային սարքավորումներ արտադրող ամերիկյան Nike ընկերությունն է։ Համազգեստի վրա կլինի ակումբի ռետրո լոգոտիպը, որն օգտագործվել է մինչև 2002 թվականը: