Սերխի Ռոբերտոյի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն վերականգնվել է վնասվածքից, գրում է Mundo Deportivo-ն:

Ռոբերտոն վնասվածք էր ստացել «Խետաֆեի» դեմ խաղում, ինչի պատճառով չէր կարողանում օգնել թիմին վերջին 4 խաղերի ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 30 խաղի, խփել 4 գոլ, և կատարել 3 գոլային փոխանցում: