Իվան Ռակիտիչ. «Յուվենտուսը» միանշանակ ֆավորիտ է»

Իսպանական «Սևիլիան» ցանկանում է հերթական հաղթանակը տոնել Եվրոպայի լիգայում, սակայն դրա համար պետք է հաղթահարի Թուրինի «Յուվենտուսի» արգելքը։ Նրանց միջեւ կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա այսօր։

«Սևիլիայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, թուրինցիներին ֆավորիտ է համարում, բայց վստահ է, որ նրանք դժվար թե «Սևիլիային» վերաբերվեն որպես անցողիկ մրցակցի։

«Յուվենտուսը» միանշանակ ֆավորիտ է: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ նրանք  այնքան էլ ուրախ չեն, որ պետք է մրցեն «Սևիլիայի» հետ», – Ռակիտիչի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը: