Տիագո Ալկանտարան կարող է տեղափոխվել մադրիդյան գրանդ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Todofichajes-ի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը 32-ամյա կիսապաշտպանի ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ատլետիկոյին»։

Կողմերը կբանակցեն, և եթե համաձայնեն, ապա Տիագոն շուտով կմեկնի Իսպանիայի մայրաքաղաք։ Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։

Ալկանտարան Անգլիայի Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։