Պաու Տորեսը կարող է միանալ իսպանական գերակումբին

«Վիլյառեալի» կենտրոնական պաշտպան Պաու Տորեսը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում:

Լրագրող Ելենա Կոնդիսի տեղեկություններով՝ առավոտյան հանդիպմանը «կապտանռնագույնների» ղեկավարները քննարկել են իսպանացի կենտրոնական պաշտպանի թեկնածությունը, ում ամռանը «դեղին սուզանավի» հետ պայմանագրի ավարտին կմնա մեկ տարի։

«Վիլյառեալը» Տորեսի համար կպահանջի 30 միլիոն եվրո, սակայն «Բարսելոնան» ցանկանում է պայմանավորվել ավելի էժան գնով ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու մասին: