«Բարսելոնայի» ֆուտբոլիստներին փոքրիկ արձակուրդ կտրամադրվի

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները «Օսասունայի» հետ խաղից հետո հինգ օր կհանգստանան, հայտնում է AS-ը։

Լա Լիգայի 33-րդ տուրի խաղում Բարսելոնան 1։0 հաշվով հաղթեց Օսասունային։

Հաջորդ հանդիպումը կատալոնական թիմը կանցկացնի մայիսի 14-ին՝ մրցելով «Էսպանյոլի» հետ։

«Բարսելոնայի» մարզչական շտաբը որոշել է այս կերպ խրախուսել ֆուտբոլիստներին և հնարավորություն տալ հանգստանալու Լա Լիգայում հնարավոր չեմպիոնական հանդիպումից առաջ։