Ռուսաստանի գավաթ. «Կրասնոդարը» դուրս եկավ եզրափակիչ. Էդուարդ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

Ռուսաստանի գավաթի խաղարկությունում «Կրասնոդարը» մրցեց «Ակրոնի» հետ:

Կողմերի միջև լարված դիմակայությունում հիմնական և ավելացված ժամանակում գոլեր չգրանցվեցին:

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին «Կրասնոդարի» ֆուտբոլիստները՜ հաղթելով՝ 4-2 հաշվով:

Հատկանշական է, որ հարվածաշարին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ով դիպուկ հարվածեց:

Այսպիսով՝ «Կրասնոդարը» դուրս եկավ ռեգիոնների ուղղու երկրորդ փուլ և կմրցի «Ուրալի»  դեմ:

Ռուսաստանի գավաթ

«Կրասնոդար» – «Ակրոն»՝ 0-0 (11-մետրանոցներով՝ 4-2)