Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատար հարձակվողներից մեկը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը չի օգնի իր թիմին առաջիկա հանդիպումներում։

Հոլանդացին վերջերս էր ապաքինվել նախորդ վնասվածքից՝ նա խաղադաշտ էր վերադարձել «Վալյադոլիդի» դեմ վերջերս կայացած հանդիպման վերջնամասում (5:2), որտեղ հաջողվել է նաև գոլ խփել։ Լրագրող Խավի Գոմարայի կարծիքով, 29-ամյա հոլանդացու նոր վնասվածքը կարող է շատ լուրջ լինել. հարձակվողը ռիսկի է դիմում այլեւս չխաղալ այս մրցաշրջանում: Ակնկալվում է, որ նրա ապաքինումը կտևի մոտ երեք շաբաթ: