Սեմ Էլարդայսը՝ կրկին կանցնի մարզչական աշխատանքի

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը մոտ ապագայում կարող է գլխավորել «Լիդսը»: Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը լրջորեն դիտարկում է Էլլարդայսի թեկնածությունը։

Ինչպես արդեն հայտնել ենք ներկայիս մարզիչ Խավի Գրասիան առաջիկա օրերին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից՝ անբավարար արդյունքների պատճառով։

«Լիդսը» այժմ Պրեմիեր Լիգայում վաստակած 30 միավորով 17-րդն է։