«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի մասին.
«Բուսկետսն ինձ համար առանցքային ֆուտբոլիստ է: Նա տակտիկապես կատարյալ ֆուտբոլիստ է։
Հուսով եմ, որ նա կմնա, բայց ամեն ինչ կախված է նրանից»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
34-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այս ամառ։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։