«Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը «զինագործներին» առաջարկել է ձեռք բերել «Բրենթֆորդի» հարձակվող Այվան Տոնիին:
«Ես մեծ տարբերություն չեմ տեսնում նրա և Գաբրիել Ժեզուսի միջև: Եթե ես լինեի «Արսենալի» փոխարեն, կգնեի նրա տրանսֆերը: «Տոնին շատ խելացի է»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: