«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հայտարարել է, որ մյունխենյան ակումբը ծրագրում է այս մրցաշրջանում հաղթել Բունդեսլիգայում։
«Իհարկե, մենք ցանկանում ենք այս տարի կրկին դառնալ Գերմանիայի չեմպիոն: Եվ մենք ամեն ինչ կանենք դրա համար։
Նախկինում արդեն եղել են բարդ իրավիճակներ, որոնց հետ առնչվել է «Բավարիան»: Դրանցից ակումբը միշտ ավելի ուժեղ է դուրս գալիս։
Կարևոր է, որ բոլորը հանգստություն պահպանեն»,- ասել է Կանը Tz-ին տված հարցազրույցում։