«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի առողջական վիճակի մասին, ով տառապում է վնասվածքներից։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ընդամենը 75 րոպե է անցկացրել խաղադաշտում:
«Պոգբան լավագույն մարզավիճակում չէ խաղալու համար. Կցանկանայի վերադարձնել այն Պոգբային, ում նախկինում մարզել եմ, բայց հիմա դա այդպես չէ։
Որքան երկար է ֆուտբոլիստը բացակայում, այնքան ավելի շատ ժամանակ է պահանջվում վերականգնվելու համար»,- լրագրողներին ասել է Ալեգրին։
«Յուվենտուսը» ներկայումս զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: