Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային նպատակ ունի

«Տոնրիոյի» կիսապաշտպան Սամուելե Ռիչին կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հայտնվել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ով պատրաստ է համոզել ակումբի ղեկավարությանը որպեսզի գնեն նրան։

21-ամյա հենակետային կիսապաշտպանը թուրինյան թիմում հանդես է գալիս անցյալ տարվա հուլիսից։ Կիսապաշտպանը այս մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։