Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար մղվող պայքարին ևս մեկ ակումբ է միացել

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Մադրիդի «Ռեալն» և «Մանչեսթեր Սիթին» համարվում են 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտներ:

Միաժամանակ The Times-ը տեղեկություն ունի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցելու է Բելինգհեմի համար ընթացող մրցավազքին։

Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները Ջուդ Բելինգհեմին գնահատում են 120 միլիոն եվրո։

Միաժամանակ տեղեկություններ կան, որ «Բորուսիան» նախատեսում է ֆուտբոլիստի վաճառքից վաստակել 150 մլն.