Էրիկ տեն Հագ․ «Մեզ ավելի շատ գոլեր խփող ֆուտբոլիստներ են պետք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը գոհ է Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի «Նոթինգհեմի» դեմ խաղում թիմի հարձակվող Էնթոնիի ցուցադրած խաղից։

«Մեզ ավելի շատ գոլեր խփող ֆուտբոլիստներ են պետք, և ես գոհ եմ Էնթոնիից: Գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց. Հանդիպման մեկնարկն այնքան էլ լավ չէր նրա համար, բայց հետո նա մտավ խաղի մեջ ու վտանգ էր ներկայացնում մրցակցի համար», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ բրազիլացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ և «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով։