Չավի․ «Մենք առջևում դեռ 10 խաղ ունենք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը դեռ չի շտապում տոնել իսպանական Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը։

«Մենք առջևում դեռ 10 խաղ ունենք։ Եթե ​​մենք իսկապես ցանկանում ենք նվաճել չեմպիոնի տիտղոսը, ապա պետք է հաղթենք մնացած հանդիպումների մեծ մասում»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ վերջին անգամ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում հաղթել է 4 տարի առաջ։ Այս պահին «Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին» գերազանցում է 13 միավորով։