ՊՍԺ-ի առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին չի մասնակցի Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Լենսի» դեմ հանդիպմանը։

Ինչպես հայտնում է փարիզյան թիմի մամուլի ծառայությունը, 30-ամյա իտալացին չի ընդգրկվել խաղի հայտացուցակում՝ ազդրի մկանի հետ կապված խնդիրների պատճառով։

Բացի այդ, փարիզցիները չեն կարողանա հույս դնել Նեյմարի , Պրեսնել Կիմպեմբեի, Նորդի Մուկիելեի և Ռենատա Սանչեսի վրա: