Պեպ Գվարդիոլան ասել է, թե որ թիմին համարում է աշխարհի լավագույնը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ «Բրայթոնին» համարում է աշխարհի լավագույն թիմը, որը պաշտպանությունից հարձակում է անցնում։

«Բրայթոնը» պաշտպանությունից դուրս գալու լավագույն թիմն է աշխարհում. Հիմա չկա թիմ, որն ավելի լավ է գնդակը դարպասապահից հասցնի դաշտի վերջին քառորդ»,- Գվարդիոլային է մեջբերում City Xtra-ն։

28 խաղից հետո «Բրայթոնը» 46 միավորով 7-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։ Մրցաշրջանում թիմը գլխավորում էր իտալացի մասնագետ Ռոբերտո դե Զերբին, ով փոխարինեց Գրեհեմ Փոթերին։