Միկել Արտետան․ «Նա բացառիկ է»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է իր թիմի դարպասապահ Արոն Ռեմսդեյլի մասին.

«Մենք տեսանք, որ նա բնավորություն, խարիզմա և անհատականություն ունի մեր ակումբում խաղալու համար, և նա ներուժ ունի: Նա շատ լավն է։ Երբ ես նայում եմ նրա առաջընթացին վերջին երկու մրցաշրջաններում, կարծում եմ, որ նա բացառիկ է: Նա պատրաստ է պատասխանել ձեր ցանկացած հարցի, նախապես գիտի, թե ինչ է լինելու, և գիտի, թե ինչ է ուզում և իր մեջ ուժ է զգում դա անելու համար։ Նա վախ չունի, նա պարզապես նայեց իր առջեւ դրված մարտահրավերին, և սա այն է, ինչ մեզ պետք էր»,- Արտետոյի խոսքերն է մեջբերում 90min-ը:

24-ամյա դարպասապահն «Արսենալում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Լոնդոնյան ակումբը 30-րդ տուրից հետո 73 միավորով գլխավորում է Պրեմիեր Lիգայի մրցաշարային աղյուսակը: