Հարի Քեյնը շարունակում է մնալ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախը

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շարունակում է մնալ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախը, որը կենտրոնական հարձակվողի կարիք ունի:

Այս մասին Caught Offside-ին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի համաձայն, «Թոթենհեմը» հաջորդ ամառ կարող է Հարի Քեյնին վաճառել «Բավարիային», եթե հարձակվողը նոր պայմանագիր չստորագրի։

Քեյնի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը, և ակումբը չի ցանկանում անվճար կորցնել հարձակվողին։

Անձամբ Քեյնը դեմ չէ ուժերը փորձել Բունդեսլիգայում: