Գուտի․ «Նա ավելի լավն է, քան Կիլիան Մբապպեն»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին գնահատել է մադրիդյան ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղը.

«Վինիսիուսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ «Ռեալին» պետք չէ Կիլիան Մբապպե, քանի որ նրանք ունեն Վինիսիուս Ժունիոր, ով ավելի լավն է։ Նա ավելի արագ է, ավելի շատ գոլեր է խփում, ավելի լավ տեխնիկա ունի, քան Մբապպեն», – Գուտիի խոսքերը մեջբերում է AS-ը։

Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ 22-ամյա բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։