Չիրո Իմոբիլեն նոր ռեկորդ է գրանցել «Լացիոյում»

«Լացիոյի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն դարձել է միակ խաղացողը, ով «Լացիոյին» միանալուց հետո Ա Սերիայի վերջին 7 մրցաշրջաններից յուրաքանչյուրում առնվազն 10 գոլ է խփել, հայտնում է Gracenote-ը:

Աղբյուրի համաձայն՝ ապրիլի 14-ին ֆուտբոլիստը 11 մետրանոց է իրացրել «Լացիոյի»՝ «Լա Սպեցիայի» դեմ խաղում (2:0, երկրորդ խաղակես) 36-րդ րոպեին:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի 22 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: