Ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորին համարում է այս պահին աշխարհի լավագույն ձախ եզրային հարձակվողը։
«Վինիսյուսը միշտ խելացի է գործում խաղադաշտում: Նա միշտ մտածում է ցանկացած գործողություն կատարելուց առաջ։ Ստիպում է մրցակցին անկում ապրել, սայթաքել ու առաջ արժվել»,- Անրիի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ բրազիլացին 22 տարեկան է, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։