Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան չի պատժի մրցավար Կոնստանտին Հացիդակիսին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան չի պատժել մրցավար Կոնստանտին Հացիդակիսին, ով ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում արմունկով հարվածել է «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնին։

«Մենք ուշադիր ուսումնասիրել ենք բոլոր ապացույցները՝ կապված «Էնֆիլդում» վերջերս տեղի ունեցած միջադեպի հետ՝ կապված «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի և հանդիպման մրցավար Կոնստանտին Հացիդակիսի հետ, և մենք այլևս որևէ քայլ չենք ձեռնարկի», – ասվում է ՖԱ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ եզրափակիչ սուլիչից հետո շոտլանդացին մոտեցավ մրցավարին: Նրանք զրուցել են, որից հետո մրցավարն աջ արմունկով հարվածել է ֆուտբոլիստին։