«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն կարող է հեռանալ Մյունխենից` իր թիմակից Լերոյ Սանեի հետ վիճաբանությունից հետո, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբին չի բավարարում սենեգալցու պահվածքը, ուստի գերմանական ակումբի ղեկավարները մտադիր են բաժանվել հարձակվողից։ Ղեկավարները նախատեսում են ցույց տալ, որ նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատրաստ է կանխել ապագայում նմանատիպ իրավիճակների հնարավոր առաջացումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սադիո Մանեն ու Լերոյ Սանեն վիճաբանել են Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» (0-3) հետ առաջին խաղից հետո:
Վեճն ավարտվել է նրանով, որ սենեգալցին հարվածել է գերմանացի հարձակվողի դեմքին: