«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն տուգանվել և որակազրկվել է Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» դեմ հանդիպմանը մասնակցելուց, հայտնում է մյունխենցիների պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սենեգալցին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո հարվածել է թիմակից Լերոյ Սանեի դեմքին:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ այս միջադեպից հետո «Բավարիան» անգամ շատ հնարավոր է խզի պայմանագիրը Մանեի հետ: