«Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան առաջիկայում չի տեղափոխվի Միլանի «Ինտեր»։
Liverpool Echo-ի տեղեկություններով՝ «Ներաձուրրիները» որոշել են հրաժարվել աֆրիկացի կիսապաշտպանի ծառայություններից։
Հիշեցնենք, որ Կեյտան ամռանը կդառնա ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է: