Մյունխենի «Բավարիան» այսօր պատժամիջոցներ կկիրառի հարձակվող Սադիո Մանեի նկատմամբ, ով Չեմպիոնների Լիգայի առաջին քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո բռունցքով հարվածել է իր թիմակից Լերոյ Սանեի դեմքին։ Նշենք, որ ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել հանդերձարանում։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «Բավարիայի» ղեկավարությունն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա են եղել Մանեն ու Սանեն։ Ֆուտբոլիստների հետ պրոֆիլակտիկ խոսակցություն է եղել, բայց Սադիոն լրացուցիչ պատիժ պետք է ստանա, ինչի մասին «Բավարիայի» ներկայացուցիչները կհայտարարեն այսօրվա մարզմանը։