Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժարվել է տեղափոխվել «Ալ Նասր», հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա խորվաթին մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբի կողմից իրեն առաջարկված պայմանագիրը՝ չնայած նրան, որ շատ բարձր աշխատավարձ է երաշխավորվել՝ 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը երջանիկ է «Ռեալում» և չի ցանկանում շուտով հեռանալ մադրիդյան թիմից։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։