Ժոաու Կանսելուն որոշում է կայացրել

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով գերմանական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, կցանկանար մնալ թիմում, հայտնում է Sky Germany-ն։

Աղբյուրի համաձայն, 28-ամյա պորտուգալացին ցանկություն է հայտնել մշտական հիմունքներով տեղափոխվել «Բավարիա», սակայն մյունխենյան ակումբը պատրաստ չէ վճարել 70 միլիոն եվրո, որը նախատեսված է որպես գնման տարբերակ՝ համաձայն պայմանագրի պայմանների:

Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»: