«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի ծառայություններով հետաքրքրված է ԱՊԼ-ի թոփ ակումբներ։
Նշենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտարարել էր, որ Ֆատին չի վաճառվում՝ պատասխանելով նրա հնարավոր հեռանալու մասին լուրերին։
Չնայած 20-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու դժկամությանը, շահավետ առաջարկը դեռ կարող է ստիպել կատալոնական գրանդին փոխել իրենց դիրքորոշումը:
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալն» արդեն կապ են հաստատել երիտասարդ հարձակվողի շրջապատի հետ, սակայն դեռ չեն կապվել «Բարսելոնայի» հետ։ Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիոն եվրո։
Այսօր առավոտյան տեղեկություններ հայտվեցին որ Ֆատիի հայրը կհանդիպի նրա գործակալի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Transfermarkt-ը Անսու Ֆատիին գնահատում է 50 միլիոն եվրո: