«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Էրիկ Գարսիայի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Խավի Միգելը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է  թիմի ղեկավարության և գլխավոր մարզիչ Չավիի հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է նաեւ, որ իսպանացի մասնագետը նախատեսում է Էրիկ Գարսիային տեղափոխել հենակետային կիսապաշտպանի դիրք։

Այս դիրքում ֆուտբոլիստին հաջողվել է իրեն լավ դրսեւորել մարզումների ժամանակ։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։