Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն կա

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը վերսկսել է մարզումները թիմի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կամերունցին վնասվածքի պատճառով բաց էր թողել իր թիմի վերջին երեք հանդիպումները։

Sky Sport Germany-ի տեղեկություններով՝ Շուպո-Մոտինգը ներկա է եղել թիմի այսօրվա մարզմանը։ Նախկինում Էրիկը ստիպված էր մի քանի օր անհատական մարզվել վնասվածք ստանալուց հետո մարզավիճակ ձեռք բերելու համար։

Շուպո-Մոտինգն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում խփել է 10 գոլ, ինչպես նաև դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողը վերջերս երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։