CHAMPIONS LEAGUE. Կարիմ Բենզեման հավասարվեց լեգենդար հարձակվող Ռաուլին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում ակումբի կազմում երեկ անցկացրեց իր 130-րդ հանդիպումը:

Մրցաշարի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Չելսիի» դեմ խաղ անցկացնելով նա հավասարվեց լեգենդար հարձակվող Ռաուլին:

Այս ցուցանիշով առաջատարը Իկեր Կասիլյասն է՝ 150 խաղով։