«Նիսը» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Ռեյս Նելսոնի ծառայություններով, ում պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է CBS Sports-ը
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, Նելսոնի առաջնահերթությունը «Արսենալում» մնալն է, և այժմ կողմերը քննարկում են համագործակցության հնարավոր երկարաձգումը:
Եթե ակումբն ու 23-ամյա ֆուտբոլիստը չկարողանան համաձայնության գալ, ապա Նելսոնը պատրաստ է պայմանագիր կնքել «Նիսի» հետ:
Տեղեկություն կա նաև որ Նելսոնի ծառայություններով հետաքրքրված է «Էվերտոնը»: