Խամես Ռոդրիգեսն ու «Օլիմպիակոսը» խզել են պայմանագիրը

Հունական «Օլիմպիակոսն» ու թիմի կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վաղաժամ խզել են պայմանագիրը, գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կոլումբացի կիսապաշտպանը նախորդ տարվա սեպտեմբերին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Օլիմպիակոս»:

Պայմանագրի խզման մանրամասները դեռևս հայտնի չեն: Ֆուտբոլիստը իր ապագայի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը հունական ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: