ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումներից հետո հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները:
Լավագույնի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսը, «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը, Միլանի «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին և «Միլանի» իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը: