Ռոնալդ Կուման. «Ես անձամբ զգացի նրա հեռանալը, և դա շատ վատ օր էր»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն աջակցել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձին կատալոնական ակումբ։

«Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ամեն ոք, ով կարող է ստանալ այն, ուժեղ կլինի: Ես անձամբ զգացի նրա հեռանալը, և դա շատ վատ օր էր:

Երբ տեսնում եմ Լեոյին ՊՍԺ-ի մարզաշապիկով, ինձ դեռ տարօրինակ է թվում: Ես չգիտեմ, թե ինչպես են գործերը և ինչ է նա մտածում, բայց ես կողմ եմ, որ Մեսսին լինի «Բարսելոնայի» ֆուտբոլիստ»,- Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն։