«Լացիոյի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։
27-ամյա սերբի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, և եվրոպական շատ ակումբներ ցանկանում են ձեռք բերել կիսապաշտպանին։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն փետրվարի վերջին կհանդիպի Միլինկովիչ-Սավիչ-Սավիչի գործակալ Մատեյ Կեժմանի հետ՝ փորձելով բանակցել նոր պայմանագրի կնքման շուրջ: