ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեր երկու հանդիպում է տրվել՝ փարիզյան ակումբում իրավիճակը շտկելու համար։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, առաջիկա երկու հանդիպումները որոշիչ կլինեն ՊՍԺ-ում Քրիստոֆ Գալտիեի կարճաժամկետ ապագայի համար: Շաբաթ օրը փարիզցիները արտագնա խաղում կմրցեն «Նիցայի» հետ, իսկ հետո թիմը տնային խաղ կանցկացնի «Լենսի» հետ։
Գալտիեի երկարաժամկետ ապագան ՊՍԺ-ում արդեն կանխորոշված է թվում: Եթե ակումբին հաջողվի բանակցել ցանկալի փոխարինող թեկնածուի շուրջ, Քրիստոֆը կհեռացվի հունիսին։