Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում», կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելով անձամբ է հետաքրքրված թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Ֆելիշի վարձակալության ժամկետը «Չելսիին» ավարտվում է հունիսի վերջին։
Նշենք, որ 23-ամյա հարձակվողը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։