Ֆրանսիայի հավաքականի պաշտպան և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբ։
Ըստ 90min-ի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
Ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Պավարը պայմանագրային պարտավորություններ ունի գերմանական հսկայի հետ մինչև 2024 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: