Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ

Այս պահին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու դեմ։

Ինչպես արդեն հայտնել ենք առաջին կեսից հետո մեր ընտրանին պարտվում էր 0-1 հաշվով:

Այնուամենայնիվ, րոպեներ առաջ մեր տղաները հաջողությամբ իրացրեցին ստանդարտը և Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո թիմի դեբյուտանտ Հրանտ Ռանոսը հավասարեցրեց հաշիվը:

Քիչ անց հավաքականի նորեկը նաև դուբլ ձևակերպեց, ինչի շնորհիվ մենք առջում ենք 2-1 հաշվով: