Հենրիխ Մխիթարյանի ուղերձը Հայաստանի հավաքականին՝ Թուրքիայի հետ կայանալիք խաղից առաջ

«Պրոֆֆուտբոլը» շաբաթներ առաջ Միլանում եղած ժամանակ էքսկլյուզիվ նկարահանման իրավունքով հանդիպեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Իտալական ակումբի մարզաբազայում՝ «Suning Training Centre»-ում կայացած հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանն ուղերձով դիմեց Հայաստանի ազգային հավաքականին՝ Թուրքիայի հետ կայանալիք խաղից առաջ, որը տեղի կունենա մարտի 25-ին: