Անգլիական գրանդը պատրաստ է աստղաբաշխական գումար վճարել Ռանդալ Կոլո-Մուանիի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 120 միլիոն եվրո առաջարկել «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերի համար, հայտնում է Bild-ը: Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։

Սպասվում է, որ բանակցային գործընթացը կսկսվի առաջիկա ամռանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բացի «Մանչեսթեր Յունայթեդից», 24-ամյա ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Լիվերպուլը»: