«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն, Պուլիշիչը պետք է համաձայնի աշխատավարձի էական կրճատմանը:
«Իշամեղուները» պատրաստ չեն կիսապաշտպանին տարեկան վճարել 10 միլիոն եվրո՝ սա այն գումարն է, որ այժմ ֆուտբոլիստը վաստակում է Անգլիայում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 38 միլիոն եվրո: