Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել, հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն, ֆրանսիացին կոճի խնդիրների պատճառով բաց կթողնի Լա լիգայի 25-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ հանդիպումը։

Բենզեման կկենտրոնանա հաջորդ շաբաթվա խաղերին նախապատրաստվելու վրա, երբ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում կհանդիպի «Լիվերպուլի», այնուհետև՝ Իսպանիայի առաջնության շրջանակում «Բարսելոնայի» հետ:

Նշենք, որ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ