LA LIGA. «Բարսելոնան» դժվարությամբ հաղթեց «Վալենսիային» (VIDEO)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» տանը մրցեց «Վալենսիայի» հետ:

Չավիի թիմը մեծ դժվարությամբ կարողացավ հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ՝ 1:0 հաշվով:

Երկրորդ խաղարկեսում Ֆերրան Տորեսը 55-րդ րոպեին չկարողացավ 11 մետրանոցից գրավել «Վալենսիայի դարպասը, իսկ արդեն 59-րդ րոպեին Ռոնալդ Արաուխոն վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ:

Այսպիսով, «Բարսելոնան» ունի վաստակած 62 միավոր և 10 միավորով առաջ է անցել Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իսպանական Լա Լիգա.

«Բարսելոնա» – «Վալենսիա» 1:0 (1:0)

1:0 Ռաֆինյա (15)

Խաղի տեսությունն՝ այստեղ